2024Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ,ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՕՐԱԿԱՐԳ
1. ՎՊՀ 2025թ. տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի ներկայացում:
Զեկ․ ՖՌԿ բաժնի վարիչ Մ․ Թեմուրյան
2․Հաշվետվությունների քննարկում և հաստատում.
2․1․ Ֆակուլտետների տարեկան հաշվետվություններ, /Չզեկուցվող հարցեր/։
Զեկ․Ֆակուլտետների դեկաններ
2․2․ Ուսումնական աշխատանքների հաշվետվություն,
Զեկ․Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ․Կոստանդյան
2․3․Գիտական աշխատանքների հաշվետվություն:
Զեկ․Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ․Հովսեփյան
3․Օտար լեզուների և գրականության ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ․ Է․ Զոհրաբյանի «Դրամայի տեսություն․ դասախոսությունների նյութեր և մեթոդական ուղեցույցներ» հրատարակության երաշխավորման հարցը։
Զեկ․Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ․Հովսեփյան
4. Գիտության մարտահրավերները և երիտասարդ գիտնականների գիտական ներուժը» խորագիրը կրող 13-րդ Հանրապետական ուսանողական գիտաժողովի նյութերի ժողովածուի երաշխավորման հարցը:
Զեկ․Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ․Հովսեփյան
5․ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ Ասյա Արթուրի Աբովյանի ատենախոսության թեմայի՝ «Տարրական դպրոցի գործունեության կազմակերպամանկավարժական հիմունքները» հաստատման հարցը։
Զեկ․՝ Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների
և համագործակցության բաժնի ղեկավար Ա. Հարությունյան
6․ 2025-2026թթ. ուստարվա բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն` 011401.04.6 ֆիզիկա կրթական ծրագրի և բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի 053101.00.6 Քիմիա` 053101.02.6 Դեղագործական քիմիա կրթական ծրագրի վարձավճարների հաստատում։
Զեկ․Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ․Կոստանդյան
7․ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ներքին կարգապահական կանոնների փոփոխության քննարկման հարցը։
Զեկ․ՎՊՀ իրավաբան
Ծանոթություն. — ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր`գիտ.խորհրդի նիստից 3 օր առաջ:
բ) Որոշումների նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում`վարչական- գիտ.- Գիտ.խորհուրդ –26.12.2024թ.:
գ) Ֆակուլտետների տարեկան հաշվետվություններ, /Չզեկուցվող հարցեր/-գիտխորհրդի անդամներին կներկայացվի 23․12․2024թ․, ֆակուլտետային գիտական խորհուրդներում քննարկելուց հետո։
Զեկ․Ֆակուլտետների դեկաններ