Վանաձորի պետական համալսարանի 2022-2023 ուսումնական տարվա ամփոփումը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 2022-2023 ուսումնական տարվա ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցավ հուլիսի 9-ին՝ «Մարսել» ռեստորանային համալիրի դահլիճում: Հանդիսության սկիզբն ազդարարվեց համալսարանին նվիրված երգի կատարմամբ, որն ուղեկցվեց լուսային և պարային շոուով:
Ցերեկույթին ներկա էին համալսարանի ռեկտորը, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ և հյուրեր:
Համալսարանի հիմնադրման պատմությունը տեսանյութի միջոցով ներկայացրին Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի, քոլեջի և համալսարանի ուսանողները:
Հանդիսատեսը հաջորդիվ դիտեց տեսանյութ՝ բուհի 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների և ձեռքբերումների մասին:
«Իր կատարած աշխատանքներով հերթական անգամ մեր համալսարանն ապացուցեց, որ լավագույնն ու առաջնայինն է Լոռու տարածաշրջանում», -շնորհակալական խոսքում նշեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը:
Ցերեկույթի ընթացքում ռեկտորի կողմից շնորհակալագրերի արժանացան բուհի աշխատակիցները, ովքեր ջանք չեն խնայել ամբողջ տարվա ընթացքում՝ համալսարանի պատիվը բարձր պահելու համար:
Հանդիսությունը գեղարվեստական ելույթներոով զարդարեցին Վանաձորի պետական համալսարանի «Բիայնա» երգչախումբը, «Ադելաս» պարային համույթը, համալսարանի, քոլեջի և հենակետային վարժարանի,Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի սաները և Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան դհոլահարների խումբը: