Ավանդույթի համաձայն Վանաձորի պետական համալսարանում նշվեց π թվի օրը

Մարտի 14 ին Վանաձորի պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ π թվի օրվան նվիրված միջոցառում՝ քոլեջի «Նախադպրոցական կրթություն» 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ։

Նշենք նաև, որ այս նույն օրը ծնվել է հարաբերականության տեսության հիմնադիր Ալբերտ Էյնշտեյնը:

Միջոցառումը հագեցած էր  թեմատիկ կերպարներով և  հետաքրքիր տեղեկատվությամբ ։ Այն նվիրված էր նաև Ֆրանկոֆոնիայի օրվան։

Միջոցառման ընթացքում լուսաբանվեց մաթեմատիկան որպես խորհրդանիշ մեր կյանքում և տիեզերքում։  Միջոցառման կազմակերպիչն էր քոլեջի դասախոս Զեմֆիրա Մարգարյանը։

Նշենք նաև, որ բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները շրջեցին համալսարանի տարբեր ստորաբաժանումներում, ներկայացրին π թվի առանձնահատկությունները, շնորհավորեցին համալսարանի աշխատակիցներին, փոխադարձաբար ստացան շնորհավորանքներ, ինչպես նաև մատուցեցին օրվա խորհուրդը կրող թխվածքաբլիթներ:

Previous Article
Next Article