Կայացավ «Աշխատանքի տոնավաճառ» ամենամյա միջոցառումը
Մայիսի 13-ին Վանաձորի պետական համալսարանում կազմակերպվեց «Աշխատանքի տոնավաճառ» արդեն ավանդական դարձած միջացառումը:
Միջոցառման նպատակն է ապահովել գործատուների կապը աշխատանք փնտրողների հետ և լուծելու բուհի ուսանողների, նաև շրջանավարտների զբաղվածության խնդիրը:
Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին՝ համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի կազմակերպել սույն միջոցառումը և յուրանքանչյուր տարի ավելացնել գործատուների թիվը՝ ի նպաստ ուսանողների և շրջանավարտների: Այս տարի տոնավաճառին ներկայացուցչություն ապահովեցին 16 գործատուներ՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորից:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձորի համայնքապետի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, համալսարանի աշխատակիցներ, ուսանողներ, շրջանավարտներ:
Տոնավաճառի մասնակից գործատուներին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր՝ ակտիվ համագործակցության և մասնակցության համար: