Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

 2025թ․ մայիսի 8-ին կայացավ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի նիստը։ Մանրամասները հակիրճ ներկայացնում ենք ստորև։

 Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց մասնագիտական կողմնորոշման, իրազեկման և դիմորդների հավաքագրման արդյունավետության բարձրացման ուղիների վերաբերյալ զեկույց, որն ընդունվեց ի գիտություն:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը ներկայացրեց ուսանողների ինքնուրույն աշխատանքների նոր արդյունավետ ձևերի և գործընկերային գնահատման վրա հիմնված՝ մասնագիտական կրթական ծրագրերի արտաքին գնահատման վերաբերյալ հաղորդում։

Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը ներկայացրեց առկա ուսուցման համակարգի 2025-2026 ուսումնական տարվանից ներդրվող բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի ուսումնական պլանները։

Գիտխորհրդի անդամների կողմից ի գիտություն ընդունվեց և հաստատվեց Բնական գիտությունների ֆակուլտետի «Քիմիայի և կենսաբանության» ամբիոնի կողմից թողարկվող «Մասնագիտական մանկավարժություն՝ Ֆիզիկա»  մասնագիտության առկա ուսուցման համակարգի  բակալավրի կրթական ծրագրի և բնական գիտությունների ֆակուլտետի «Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի կողմից թողարկվող «Մասնագիտական մանկավարժություն՝ Մաթեմատիկա» մասնագիտության  մագիստրատուրայի կրթական ծրագրի ուսումնական պլանի նախագծերը։

Գիտխորհրդի անդամների կողմից քննարկվեցին և հաստատվեցին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամի 2025-2026 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա  ուսուցման համակարգի  ընդունելության կանոնակարգը,  մագիստրոսի   կրթական ծրագրով (առկա) ընդունելության մասնագիտությունների ցանկի, վարձավճարների  և ընդհանուր տեղերի (անվճար, վճարովի) քանակը։

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Մագիստրոս» ժողովածուի հրատարակման կանոնակարգի, գիտական խմբերի կանոնակարգի, ձեռնարկատիրական գործունեության կանոնակարգի  վերաբերյալ առաջարկությունները։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը ներկայացրեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամի ներքին կարգապահական կանոններ»-ի  վերաբերյալ առաջարկությունները։

Կանոնակարգերի փոփոխությունների վերաբերյալ բոլոր առաջարկությունները քննարկվեցին և միաձայն հաստատվեցին գիտխորհրդի անդամների կողմից։

Previous Article
Next Article