Կայացավ ՎՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ
Գիտխորհրդի՝ հուլիսի 7-ին կայացած արտահերթ նիստի օրակարգում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության կարգի հաստատումն էր։
Քվորումի առկայությամբ նախ հաստատվեց օրակարգը, ապա կարգում կատարված փոփոխությունների ու առաջարկությունների մասին զեկուցում ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, կարգի մշակման աշխատախմբի ղեկավար Լ. Կոստանդյանը:
Կարգը ընդունվեց ձայների մեծամասնությամբ: