Տարածքի վարձակալության մրցույթ
Տարածքի վարձակալության մրցույթ
«Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է հայտերի ընդունում՝ համալսարանի տարածքում գտնվող՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36 հասցեում գտնվող համալսարանի 2-րդ ուսումնական մասնաշենքի կիսանկուղային հատվածում գտնվող 66.7 քմ մակերեսով, վիճակը՝ լավ, տարածքը սննդի կազմակերպման նպատակով (որպես ճաշարան) վարձակալության տրամադրելու համար։
- Վարձակալության առարկա տարածքի մակերեսը ՝ 66.7 քմ,
- Գտնվելու վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, համալսարանի 2-րդ ուսումնական մասնաշենքի կիսանկուղային հատված։
- Նպատակը՝ սննդի կազմակերպում (ճաշարանի շահագործում)։
- Ամսական նվազագույն վարձավճարը` 104 000 ՀՀ դրամ։
Ներկայացված հայտերից առավելություն է տրվելու առավելագույն վարձավճար առաջարկած, ինչպես նաև առկայության դեպքում ներդրումային առաջարկ ներկայացրած անձին։
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ info@vsu.am էլ.հասցեին ուղարկելով գնառաջարկ (առկայության դեպքում ներդրումային առաջարկ)։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 24-ը՝ ներառյալ։
Մրցույթը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 29-ին։
Տարածքի վարձակալության մրցույթ
«Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է հայտերի ընդունում՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորիչ 47 հասցեի մասնաշենքի 1-ին հարկի 10.5 քմ մակերեսով, վիճակը՝ լավ, տարածքը տարածքը սննդի կազմակերպման նպատակով վարձակալության տրամադրելու համար։
- Վարձակալության առարկա տարածքի մակերեսը ՝ 10.5 քմ,
- Գտնվելու վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորիչ 47 հասցեի մասնաշենքի 1-ին հարկ
- Նպատակը՝ սննդի կազմակերպում :
- Ամսական նվազագույն վարձավճարը` 26 000 ՀՀ դրամ։