Վիվա-ՄՏՍ-ի նոր նախաձեռնությունն՝ ուղղված Վանաձորում նոր աշխատատեղերի ստեղծմանը

Վիվա-ՄՏՍ-ի նոր նախաձեռնությունն՝  ուղղված Վանաձորում նոր աշխատատեղերի ստեղծմանը

Վանաձորի պետական համալսարանի ուսանողներն ու շրջանավարտներն այսօր հնարավորություն ունեցան հանդիպելու Վիվա-ՄՏՍ ընկերության բաժանորդների սպասարկման և մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունների աշխատակիցների հետ: Շուրջ 17 տարի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ-ն այսօր ունի ավելի քան 1700 աշխատակից և հնարավորություն՝ ընդլայնելու թիմը:

Նոր աշխատատեղերի հնարավորությունների ստեղծման նախագծի և հավաքագրման գործընթացի մեկնարկը տրվեց Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Ծրագրի պատասխանատուների խոսքով՝  հանդիպման նպատակը հիմնական աջակցման թիմի համալրումն է՝ Վանաձորում ստեղծվելիք զանգերի կենտրոնի համար: Ընկերության աշխատակիցները ներկայացրին աշխատանքի բնութագիրը, թափուր հաստիքին դիմելու ընթացակարգը և պահանջվող որակավորումները, աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները, իսկ վերջում պատասխանեցին ուսանողների և շրջանավարտների կողմից բարձրաձայնված հարցերին:

Հանդիպման վերջում մասնակիցները ընկերության կողմից սիմվոլիկ նվերներ ստացան:

Հիշեցում.

Եթե ցանկանում եք դիմել թափուր աշխատատեղին, ապա ռեզյումեն կարող եք ուղարկել jobs@mts.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա (Subject) բաժնում նշելով՝ «Զանգերի կենտրոն» (Վանաձոր):

Previous Article
Next Article