ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի և դաստիարակի օգնականի վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն սույն թվականի հոկտեմբերի 26-ից` առկա (90 ժամ մանկավարժական աշխատողի և 40 ժամ դաստիարակի օգնականի համար) ձևաչափով:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոն ներկայացնել վերապատրաստման դասընթացներին մասնակցել ցանկացող ՆՈՒՀ մանկավարժական աշխատողի և դաստիարակի օգնականի ցանկը՝ ըստ կցվող ձևաչափի (էլեկտրոնային տարբերակով)։
- Դիմումներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 22-ը ներառյալ:
Դասընթացները վարումեն վերապատրաստման մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետները:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 098 48 40 65 կամ գրել kbkvsu@gmail.com էլ. փոստին:
Կից ներկայացնում ենք հայտի ձևանմուշը։
ՎՊՀ Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոն
Հեռախոսահամար՝ 098 48 40 65 Էլեկտրոնային հասցե՝ kbkvsu@gmail.com
