Մահազդ

Տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի երկարամյա աշխատակից, վաստակաշատ դոցենտ, տ․գ․թ․Կորյուն Անդրանիկի Թորոսյանը։

Կորյուն Անդրանիկի Թորոսյանը ծնվել է 1934 թ․ օգոստոսի 20-ին Ախուրյանի շրջանի Մուսայելյան գյուղում կոլտնտեսականի ընտանիքում։ Հայրը՝ Անդրանիկ Մակարի Թորոսյանը, Ղարսից արտագաղթած ընտանիքի զավակ էր, մայրը՝ Անահիտ Վարդանի Ղազարյանը, արմատներով արցախցի էր։

Յոթամյա դպրոցը հայրենի գյուղում ավարտելուց հետո ընդունվել է Լենինականի երկաթուղային միութենական ուսումնարանը և ավարտել գերազանց առաջադիմությամբ՝ երկաթուղու էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ։ Զուգահեռ գերազանցությամբ ավարտել է ԴՕՍԱՖ-ի ինքնաթիռի էլեկտրասարքավորման վարպետի դասընթացը։ 1952 թ․սեպտեմբերից աշխատանքի է անցել Լենինգրադ-Մոսկվա, Լենինական-Երևան ԽՍՀՄ երկաթուղու տեղամասերի էլեկտրաֆիկացիայում։1954-1956 թթ․ծառայել է խորհրդային բանակում։ Բանակից վերադառնալուց հետո մինչև 1967թ․աշխատել է անդրկովկասյան երկաթուղում որպես հերթապահ-էլեկտրամեխանիկ։ Աշխատանքին զուգահեռ հեռակա կարգով սովորել և գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի անվան պետական համալսարանի քաղաքատնտեսագիտության ֆակուլտետը՝ տնտեսագետի և քաղաքական տնտեսագիտության դասախոսի որակավորմամբ։ 1967-1968 թթ․աշխատել է որպես քիմկոմբինատի Կիրովականի տնտեսագիտական լաբորատորիայի վարիչ։

1968 թ․սեպտեմբերից մյուս հիմնադիր դասախոսների հետ աշխատանքի է անցել Կիրովականի նորաբաց պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսագիտության և փիլիսոփայության ամբիոնում որպես ավագ դասախոս։1981թ․ ավարտելով Լենինգրադի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ բարձր մակարդակով պաշտպանել է գիտական թեզ՝ «Ազգային հարստություն» թեմայով և ստացել գիտության թեկնածուի աստիճան։ 1986-ին երկար տարիների մանկավարժական գիտական գործունեության համար Կորյուն Թորոսյանին շնորհվել է քաղաքատնտեսության ամբիոնի դոցենտի կոչում։

2022-ին պարոն Թորոսյանը անցել է վաստակած հանգստի։

2020 թ․-ից մինչ այսօր նա Լոռու մարզի վետերանների խորհրդի փոխնախագահ է։

Կորյուն Թորոսյանը ամուսնացել է 1953թ․-ին Լաուրա Սարգսի Աթաբեկյանի հետ։ Ունեն 3 զավակ՝ Լևոն, Հովիկ, Արթուր, 8 թոռ՝ Վիտորյա, Ալեքսանդրիա, Լիլիթ,Անդրանիկ,Տիգրան,Կորյուն,Դավիթ,Արեն, 6 ծոռ։

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, շնորհակալագրերի, պատվավոր կոչումների։

Հրատարակել է 5 գիտական աշխատություն, որոնցից «Օպտիմալ քաղաքակրթության թեորիան» ստվարածավալ մենագրությունը արժանացել է Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային գիտական համաժողովի առաջին կարգի դիպլոմի և հատուկ մրցանակի։

Կորյուն Թորոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ին, «Շալտա» սգո սրահում։

Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 12։00-ին՝ նույն վայրից։

Previous Article