Կայացավ 2022-2023 ուստարվա գիտխորհրդի առաջին նիստը

Կայացավ 2022-2023 ուստարվա գիտխորհրդի առաջին նիստը

Սեպտեմբերի 15-ին Վանաձորի պետական համալսարանում քվորումի առկայությամբ մեկնարկեց ընթացիկ ուսումնական տարվա գիտխորհրդի առաջին նիստը: Օրակարգը՝ բաղկացած հինգ հարցից, հաստատվեց միաձայն:

Օրակարգային առաջին հարցը, այն է՝ «գիտական խորհրդի  2022-2023 ուստարվա  աշխատանքային պլանի քննարկում և  հաստատում», զեկուցեց գիտքարտուղար Ս.Բեժանյանը: Ուսումնական տարվա գլխավոր փաստաթուղթը հաստատվեց միաձայն:

Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա.Խաչատրյանի զեկույցը՝ «2021-22 ուստարվա 2-րդ կիսամյակի արտադրական պրակտիկայի արդյունավետության վերլուծություն՝ ըստ շահագրգիռ խմբերի», ևս ընդունվեց միաձայն:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյանը հանդես եկավ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի 2022-2023 ուսումնական  տարվա ընդունելության ընթացակարգ» զեկույցով, որը ևս հաստատվեց միաձայն:

Ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվեց նաև օրակարգի չորրորդ հարցը՝ «2022թ. հունիսի 30-ին  ՎՊՀ  գիտխորհրդում հաստատված  բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 2022-2023 ուստարվանից ներդրված ուսումնական պլանների փոփոխությունների հաստատում»՝ զեկ.՝  ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան:

Գիտխորհրդի անդամների հավանությանն արժանացավ նաև օրակարգային վերջին հարցը, որը ներկայացրեց գիտքարտուղար Ս.Բեժանյանը: Միաձայն որոշվեց տպագրության երաշխավորել «Մանկավարժության և հոգեբանության ամբիոն»-ի  դոցենտ  Վ.  Միրզոյանի՝ «Հոգեկան զարգացման հապաղում ունեցող երեխաների  գնահատում և աջակցություն»  ուսումնամեթոդական ձեռնարկը:

Previous Article
Next Article