ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)
ՎՊՀ-ի և Գրանադայի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված Erasmus+ շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է հայտադիմումների ընդունում․
բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների համար։
Ուսանողների շարժունության տևողությունը 5 ամիս է։ Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը հասանելի է հետևյալ հղումով․ https://ugrcat.ugr.es/en/
Հետաքրքրված դիմորդներին խորհուրդ է տրվում նախապես ստուգել անգլերենով դասավանդվող դասընթացների համատեղելիությունը մայր բուհում իրենց անցնելիք առարկաների հետ։
Ուսանողների համար պահանջվող փաստաթղթեր՝
- Դիմում (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին)
- Ակադեմիական տեղեկագիր (բոլոր ուսումնառության փուլերի գնահատականներով), (համարվում է մրցութային ցուցանիշ)։
- B1 – անգլերեն լեզվի իմացության մակարդակ։ Լեզվի իմացությունը հավաստող վկայականի բացակայության դեպքում դիմորդների համար կազմակերպվում է անգլերենի քննություն (չի համարվում մրցութային ցուցանիշ)։
- Մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ), (համարվում է մրցութային ցուցանիշ)։
- Ինքնակենսագրական / CV (Europass ձևաչափով)։
- Տեղեկանք՝ հաշմանդամություն կամ սոցիալապես անապահով կարգավիճակ ունենալու դեպքում։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է ս/թ հոկտեմբերի 27-ը ներառյալ։
Օտար լեզվի իմացության թեստի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի մասնակիցներին՝ դիմումների ընդունումից հետո։
Դիմորդների հետ անցկացվելու է նաև հարցազրույց։ Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ միջազգայնացման, համագործակցության, նախագծերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոն (հեռ․՝ 098 48 40 63, էլ․հասցե՝ foreign@vsu.am)։
