ՎՊՀ

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան տարածաշրջանի կրթօջախները մանկավարժական կադրերով ապահովելու և միաժամանակ Հայաստանի Հանրապետության մանկավարժների հեռակա ուսուցումը Կիրովականում կազմակերպելու նպատակով, Հայաստանի Մինիստրների խորհրդի 1969 թ. հուլիսի 9-ի թիվ 455 որոշմամբ, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը փոխադրվեց Կիրովական և վերանվանվեց Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ:

Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտից Կիրովական տեղափոխվեց հինգ ֆակուլտետ՝ հայոց լեզվի և գրականության, տարրական ուսուցման մեթոդիկայի, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանության և պատմության: Նույն տարում բացվեց նաև առկա բաժին՝ նշված մասնագիտություններով: Կիրովական տեղափոխվեց 4711 ուսանող: Համալսարանի ձևավորման սկզբնական շրջանում հաղթահարվեցին կազմակերպական, բարոյական, տնտեսական, կենցաղային շատ դժվարություններ: Չնայած Հանրապետության ղեկավարության և տեղական կառավարման խորհրդային մարմինների ժամանակի ընթացքում ինստիտուտանպաստ մի շարք որոշումներին ու հրահանգներին՝ այնուամենայնիվ ինստիտուտի ինքնահաստատումը պահանջում էր համառ ու քրտնաջան աշխատանք: Դժվարությամբ էր ընթանում գիտական կոչում ու աստիճան, բուհական մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող բանիմաց դասախոսական կազմի համալրումը: Ինստիտուտը չուներ առկա ուսուցման կազմակերպման փորձ և հմտություն, չկային անհրաժեշտ լաբորատորիաներ, կաբինետներ, ուսուցման տեխնիկական միջոցներ, համապատասխան գույք: Անհետաձգելի խնդիր էր լաբորատոր գույքի, սեղան-նստարանների ձեռք բերումը և ուսուցման համար կայուն բազայի ստեղծումը: Լուծված չէր ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի հարցը: Այնուամենայնիվ, ուժերի մեծ լարումով, հիմնադիրների քրտնաջան աշխատանքով ու համառությամբ աստիճանաբար ձևավորվեց ինստիտուտը՝ իր հեռակա և առկա բաժիններով:
Գնալով բարելավվեցին շենքային պայմանները, ստեղծվեցին լաբորատորիաներ, կաբինետներ, նոր լսարաններ: Դասախոսներն սկսեցին զբաղվել նաև գիտական աշխատանքով: Տարեցտարի ինստիտուտն սկսում է ամրապնդվել, համալրվել նոր մասնագիտություններով և կատարելագործել կրթական գործընթացը:
1982 թ. ինստիտուտում բարձրացվեցին հեռանկարում բարձր տեխնոլոգիաների ներդրման, այդ ժամանակահատվածում “Ինֆորմատիկա” մասնագիտության շրջանակներում որակյալ կադրերի պատրաստման խնդիրները: Այսօր “Կիրառական մաթեմատիկա” մասնագիտության առաջին շրջանավարտները որոշակի դեր ունեն մոզ մոտ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործում:

 Այսօր բուհում ներդրված է կրթության եռաստիճան համակարգ` բակալավրի, և մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և հայցորդության

Բակալավրի և մագիստրատուրայի կրթական համակարգերում ընդունելությունը կազմակերպվել է 2008 թվականից, իսկ սպիրանտուրայի կրթական համակարգում՝ 2006 թվականից:

2007 թվականից ներդրվել է կրեդիտային համակարգ:

 Առկա ուսուցման համակարգում բակալավրի ուսումնական գործընթացը կազմակերպվում է բակալավրի հիմնական կրթական ծրագրերի 24 մասնագիտությունների համար, հեռակա ուսուցման համակարգում՝ 21 մասնագիտությունների համար:

Մագիստրատուրայում ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա ուսուցման համակարգում 13 մասնագիտությունների և հեռակա ուսուցման համակարգում 1 մասնագիտության համար ։ 

Բնական գիտությունների, հունանիտար գիտությունների և հասարակական գիտությունների ֆակուլտետները հանդիսանում են համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման գերակա ստորաբաժանումները:
Ուսումնագիտական գործընթացը կազմակերպվում է մասնագիտական  8 ամբիոնների միջոցով: Համալսարանը մասնագետներ է պատրաստում հիմնականում Հայաստանի հանրապետության հյուսիսային տարածաշրջանի համար, որտեղ  հանրակրթության բնագավառում աշխատողների շուրջ 70%-ը «ՎՊՀ» հիմնադրամի շրջանավարտներ են: «ՎՊՀ» հիմնադրամի դիպլոմը քննություն է բռնում նաև աշխատանքային գործունեության այլ բնագավառներում:

Համալսարանի շրջանավարտները աշխատանքային գործունեություն են ծավալում նաև այլ բնագավառներում, պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններում: Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը հիմնականում համալրվում է իր շրջանավարտների միջոցով. 60 %-ից ավելին Համալսարանի շրջանավարտներն են, որոնց մեծ մասն ունի գիտական աստիճան։

Վերջին հավատարմագրումից հետո Համալսարանի կարևոր ձեռքբերումներից է 2023 թ. Էրազմուս+ կարողությունների զարգացման դրամաշնորհային նախագծերի մրցույթին որպես համակարգող ՄՈՒՀ հաղթող ճանաչվելը (DeSIRe նախագիծ): Համալսարանում 2020 թ.-ից գործում է Էրազմուս+ կոնֆերանս դահլիճը, որը հագեցած է նոր սարքավորումներով և ծառայում է բուհում առկա և առցանց միջոցառումների կազմակերպման համար։ 2021 թ.-ին Էրազմուս+ SMARTI նախագծի շրջանակներում հիմնադրվել է EMI կենտրոնը, որը տարբեր դասընթացների միջոցով նպաստում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության անգլերենի իմացության զարգացմանը։ 2022 թ.-ին Էրազմուս+ CONNECT նախագծի շրջանակներում համալսարանի համաֆինանսավորմամբ բացվել է ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնը (SMART CAFFE), և նույն տարին «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության հետ (ներկայիս «Zealous Tech») համագործակցության շրջանակում՝ «Գերազանցության կենտրոնը», որը գործատուների հետ կապի ապահովման հնարավորություն է ընձեռում: 2023 թ.-ին  ԷՐԱԶՄՈւՍ+ ՀԳ2 ԿԶԲԿ PRINTeL, ARMDOCT և CONNECT նախագծերի շրջանակներում և Համալսարանի համաֆինանսավորմամբ հիմնադրվել է Մեդիալաբը, որը նպաստում է տեսադասերի, կրթական տեսանյութերի ստեղծմանն ու մատուցմանը։ Համալսարանը նաև Էրազմուս+ MEDIA նախագծի կոնսորցիումի անդամ է։ Նախագիծը միտված է առցանց կրթության որակի ամրապնդմանը։

2022 թ.-ից ընտրական համակարգերի միջազգային հաստատության միջնորդությամբ (IFES) ՄՈՒՀ-ում անցկացվում է «Ներգրավված քաղաքացի» լրացական դասընթացը՝ նպաստելով ուսանողների շրջանում քաղաքացիական մասնակցության ձևերի ճանաչմանը։ 2023 թ.-ին «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության հետ համատեղ բացվել է «Քաղաքացիական կրթության կենտրոնը», որի նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր մարզի երիտասարդների քաղաքացիական գիտելիքների, սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացման, ինչպես նաև հանրային որոշումներում նրանց ներգրավման համար։ 2021 թ.-ից  ՄՈՒՀ-ը  ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորմամբ կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների,  ատեստավորման ենթակա ուսուցիչների, ուսուցչի օգնականների, ՆՈՒՀ մանկավարժական աշխատողների համար։ Համալսարանում ամեն տարի կազմակերպվում են մասնագիտությունների և աշխատանքի տոնավաճառներ՝ խթանելով ՄՈՒՀ-դիմորդ, ՄՈՒՀ-շրջանավարտ-գործատու կապերը։

Խոսք ՝ Հ․ Հակոբյանի
Երաժշտ ՝ Հ․ Հակոբյանի

 

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Աշխ․ ժամեր

երկ․- Ուրբ․ 8 ։ 45 - 17 : 45

Մեր հասցեն

Վանաձոր Տիգրան Մեծի 36
Հեռ:(+374.322) 41854 կամ 41855 - 160
էլ․փոստ: http://www.vsu.am

ՎՊՀ-ն սոցիալական հարթակում

facebook Facebook սոցիալական հարթակում
instagram Instagram սոցիալական հարթակում
Telegram_2019_Logo.svg Telegram սոցիալական հարթակում