«Զբոսաշրջության զարգացման միտումները Հայաստանում» թեմայով սեմինար՝ «Սերվիս» մասնագիտության ուսանողների համար
Մարտի 7-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Smart cafe՛-ում «Սերվիս» մասնագիտության ուսանողների համար անցկացվեց սեմինար-դասընթաց՝ «Զբոսաշրջության զարգացման միտումները Հայաստանում» թեմայով: Սեմինարը վարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեում խորհրդական, տ.գ.թ., դոցենտ Անահիտ Ոսկանյանը:
Սահիկաշարի միջոցով դասընթացավարը ուսանողներին ներկայացրեց վերջին տարիներին Հայաստանում զբոսաշրջության զարգացման միտումները, զբոսաշրջային հոսքերի վիճակագրությունը, օրենսդրական դաշտում սպասվող փոփոխություններն ու դրանց անհրաժեշտությունը, մասնավորապես՝ զբոսավարների պարտադիր որակավորումը հավաստող փաստաթղթի անհրաժեշտությունը, զբոսաշրջային հայտնի ուղղությունները, նոր փորձառությունների կարևորությունը և այլն:
Հանդիպման երկրորդ հատվածն ընթացավ ակտիվ հարցուպատասխանով: Ուսանողները հույս հայտնեցին, որ առաջիկայում ևս կլինեն նմանատիպ ինֆորմատիվ սեմինարներ: