Զավեն Էվոյանը բրոնզե մեդալակիր է
Վանաձորի պետական համալսարանի արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Զավեն Էվոյանը 2025 թվականի նոյեմբերի 3-7-ը մասնակցել է Փարիզում կայացած ձյուդոյի վետերանների աշխարհի առաջնությանը և 70+ տարիքային խմբում գրավել 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի։
Այդ հաջողության առթիվ մարզիկին շնորհավորել է համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ծատուրյանը՝ մաղթելով անսպառ եռանդ ու նորանոր նվաճումներ։
Զավեն Էվոյանի միջազգային հաջողությունը կարևոր ուղերձ է երիտասարդներին․ այն ապացուցում է, որ աշխատասիրությունը, նվիրվածությունն ու նպատակասլացությունը միշտ հանգեցնում են ցանկալի արդյունքի ցանկացած տարիքում։


