«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՎՊՀ ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման համար։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության՝ գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության փորձ ունեցող գործունակ չափահաս քաղաքացիները:
ՎՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման կարգը սահմանված է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ ռեկտորի ընտրության կանոնակարգով, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://new.vsu.am/karg/hogabardzu/rektori%20yntrutyan%20karg.pdf
Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1) լրացված դիմում ՎՊՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով, որտեղ նշվում են հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, որոնցից վերջին երկուսի իսկությունը և հասանելիությունը, ինչպես նաև կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը ստուգվում է անմիջապես,
2) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը),
3) ինքնակենսագրություն (CV),
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի,
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) և գիտական աստիճանը հավաստող վկայականը (բնօրինակները և պատճենները),
6) առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժը հավաստող վավերացված տեղեկանք (փաստաթուղթ) կամ հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ,
7) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցանկ,
8) ՎՊՀ զարգացման և բարեփոխման հայեցակարգ` փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո։
Պահանջվող փաստաթղթերի ցանկը ստուգվում է անմիջապես՝ փաստաթղթերը ներկայացնելիս։
Մրցույթին մասնակցելու համար դիմումը և փաստաթղթերի փաթեթը (բոլոր փաստաթղթերը համարակալած և յուրաքանչյուր էջի հետնամասում ստորագրած) ներկայացնել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ 2025 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), ժամը՝ 11:00-ից 16:00-ն, հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա 36, ընդհանուր բաժին։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր բաժին կամ բաժնի ղեկավարին՝ հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ info@vsu.am կամ 032241009 հեռախոսահամարով ):
Մրցույթը տեղի է ունենալու 2025 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 15։00-ին, «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նիստերի դահլիճում (հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա 36, վարչական մասնաշենք, 2-րդ հարկ):
«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ
