«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Արմեն Ծատուրյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում ամենայն բարիք, հաջողություններ ուսման մեջ և աշխատանքում:
Վանաձորի պետական համալսարանը շարունակում է վստահ քայլերով առաջանալ դեպի նոր հեռանկարներ, իր ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար ստեղծել զարգացման ու ինքնադրսևորման լայն հնարավորություններ։
Նոր տարվա շեմին ցանկանում եմ, որ համատեղ ջանքերով ու նվիրումով շարունակենք մեր գործունեությունը՝ կյանքի կոչելով նոր գաղափարներ ու ծրագրեր, բարձրացնելով կրթության որակը, արձանագրենք գիտական ու աշխատանքային նորանոր հաջողություններ։
Թող 2026 թվականը մեր ընտանիքներին բերի բարեկեցություն, ապահովություն, մեր հայրենիքին ու ողջ աշխարհին՝ խաղաղություն ու կայունություն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
