Վանաձորի պետական համալսարանի ուսանողուհին՝ քիմիայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիր
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի «Կենսաբանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Աննա Սոսյանն արդեն երկրորդ անգամ մասնակցել է Թուրքմենստանի կողմից կազմակերպված «Քիմիայի երկրորդ միջազգային ինտերնետ-օլիմպիադա»-յին՝ նախատեսված համալսարանների ուսանողների համար: Օլիմպիադային մասնակցել են ԱՊՀ երկրների ուսանողները:
Վանաձորի պետական համալսարանի ուսանողուհին միջազգային օլիմպիադայում նվաճել է երրորդ կարգի դիպլոմ, ինչի կապակցությամբ համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը շնորհավորեց Աննա Սոսյանին՝ շնորհակալություն հայտնելով միջազգային հարթակում Վանաձորի պետական համալսարանը պատվով ներկայացնելու համար:
Հանդիպմանը ներկա էր նաև քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ Արմինե Ղազարյանը, ով հույս հայտնեց, որ հաջորդ տարի մեր համալսարանը մասնակցության ավելի բարձր ցուցանիշ կունենա: