Վանաձորի պետական համալսարանի ուսանողուհին հաղթող է ճանաչվել Հանրապետական ուսանողական օլիմպիադայում
Մայիսի 26-ին Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցած ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադայում հաղթել է մեր համալսարանի օտար լեզուների ամբիոնի ռուսաց լեզու և գրականություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մարինա Ուսուբովան։ Օլիմպիադան նվիրված էր դիվանագետ, թատերագետ, բանաստեղծ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի 230-ամյակին։
Իր ընտրած թեմայով, տրամաբանությամբ ու արտահայտչականությամբ Մարինա Ուսուբովան արդեն երկրորդ անգամ հաղթում է ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադաներում։
Շնորհավորում ենք, մաղթում՝ նորանոր հաջողություններ և ստեղծագործական վերելքներ։
