Վանաձորի պետական համալսարանում էր Սոնա Վանը
Հոկտեմբերի 14-ին ՎՊՀ-ի հյուրերն էին ամերիկահայ բանաստեղծուհի, բազմաթիվ գրքերի հեղինակ, միջազգային մրցանակների դափնեկիր Սոնա Վանը և ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը:
Ուսանողների ու գրականասերների հետ հանդիպմանը խոսվեց բանաստեղծուհու՝ վերջերս լույս տեսած «Հայրս ասում էր» ժողովածուի մասին, ընթերցվեցին հեղինակի անկրկնելի ստեղծագործություններից:
Հանդիպմանը ելույթ ունեցան Գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, բ.գ.թ., դոցենտ Վալերի Փիլոյանը, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը, բանաստեղծ, թարգմանիչ Ռուզան Հովասափյանը, իր բարձր արվեստով Սոնա Վանի պոեզիան հնչեցրեց Սիլվա Յուզբաշյանը, գեղեցիկ ասմունքով հանդես եկան ՎՊՀ-ի ուսանողներ Շուշան Ներսիսյանը և Օֆելյա Բաղդասարյանը: Հանդիպման ավարտին բանաստեղծուհու մակագրությամբ գրքերը «գտան» իրենց ընթերցասեր տերերին: