ՎՊՀ-ի բակալավրի կրթության շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողություն

Ս․թ․ հուլիսի 29-ին անցկացվեց 2025-2026 ուստարվա թվով 216 բակալավրի աստիճան ստացող ՎՊՀ-ի շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառումը մեկնարկեց ՎՊՀ-ի մշակույթի կենտրոնի կողմից պատրաստված երաժշտական համարով՝ այս տարվա շրջանավարտ Սյուզաննա Արոնյանի և կիթառահար ուսանողուհիների կատարմամբ։

Հաջորդիվ ելույթ ունեցավ ՎՊՀ ռեկտոր, մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանը՝ մաղթելով շրջանավարտներին մեծ հաջողություններ, մասնագիտական վերելքներ ու ներկայիս աշխատաշուկայի մարտահրավերներին դիակայելու համար հմտությունների շարունակական կատարելագործում։

Ռեկտորը դիպլոմներ շնորհեց նաև ՎՊՀ-ի բարձր միջին որակական գնահատական ունեցող լավագույն շրջանավարտներին։ Այնուհետ դիպլոմներ շնորհվեցին ՎՊՀ-ի մնացած շրջանավարտներին օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Լուսիկ Վարդանյանի, պատմության ամբոինի վարիչ Արթուր Մելիքյանի, բնագիտական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանի և հասարակական գիտությունների դեկան Հրայր Պապոյանի կողմից։

ՎՊՀ-ի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է սիրելի շրջանավարտներին և մաղթում, որ ՎՊՀ-ում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու հմտությունները դառնան կայուն ու ապահով ապագայի երաշխիքը։

Previous Article
Next Article