Ֆրանկոֆոնիային նվիրված այս տարվա վերջին միջոցառումը՝ Վանաձորի պետական համալսարանում
Ֆրանկոֆոնիային նվիրված այս տարվա վերջին միջոցառումը՝ Վանաձորի պետական համալսարանում
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնած ցերեկույթով:
Միջոցառման առաջին հատվածում տարբեր մասնագիտությունների ուսանողները ինչպես հայերենով, այնպես էլ ֆրանսերենով հանդիսատեսին ներկայացրին Ֆրանկոֆոնիայի օրվա խորհուրդը, խոսեցին ֆրանկոֆոն ժողովուրդների մասին, անդրադարձան ֆրանսիական հարուստ մշակույթին, յուրօրինակ խոհանոցին, հետաքրքրաշարժ օրենքներին:
Կարմիր գլխարկի և Փոքրիկ Իշխանի երկխոսության բեմականացման արդյունքում անդրադարձ կատարվեց Ֆրանսիայի տեսարժան վայրերին, հայ-ֆրանսիական մշակութային կապին, ուստի պատահական չի, որ ուսանողների կողմից հնչեցին Շառլ Ազնավուրի ինքնակենսագրությունից պատառիկներ:
Հանդիսատեսին տպավորեց նաև միջոցառման ավարտին հնչած ֆրանսիական երգը՝ համալսարանի ուսանողների կատարմամբ: