Վկայագրեր շնորհվեցին նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար կազմակերպված վերապատրաստման դասընթացի մասնակիցներին
Ավարտվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանում կազմակերպված վերապատրաստման դասընթացը` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացը մեկնարկեց հուլիսի 19-ին և տևեց 15 օր:
Դասընթացը վարեցին վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետները: Դասընթացի մասնակիցները ուրախությամբ փաստում են, որ տպավորված են ոչ միայն վերապատրաստողների մասնագիտական գիտելիքներով, այլև մարդկային բարձր հատկանիշներով, ինչը հնարավորություն է տվել վերապատրաստման դասընթացն անցկացնել դրական մթնոլորտում և որ առավել կարևոր է՝ հնարավորինս արդյունավետ:
Վերապատրաստվողների խոսքով՝ դասընթացի արդյունքում բավականին շատ գիտելիքներ են ստացել օրենսդրական փոփոխությունների հետ կապված, ինչպես նաև ամրապնդել արդեն իսկ իմացածը: Մասնակիցների խոսքով՝ դասընթացները բարձր մակարդակով էին կազմակերպված, մասնագետները՝ փորձառու և մոտիվացնող:
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները վկայագրեր ստացան Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կողմից: Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն՝ առաջիկայում կայանալիք հավաստագրմանը: