ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՅԱՇԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)

ՎՊՀ և Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանների միջև կնքված Erasmus+ շարժունության պայմանագրի շրջանակներում մեկնարկել է հայտադիմումների ընդունումը Յաշի համալսարան աշխատակիցների վերապատրաստման համար: Աշխատակիցների վերապատրաստումը ենթադրում է հնգօրյա վերապատրաստում համալսարանի տարբեր բաժիններում/ ֆակուլտետներում (https://www.uaic.ro/en/), որին կարող են դիմել թե՛ վարչական, թե՛ դասավանդող աշխատակիցները։ Վերապատրաստումը պետք է ավարտվի մինչև 2023թ հուլիսի 31-ը։ Աշխատակիցներից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․

1․ Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստթուղթ/վկայական (առնվազն B1 մակարդակ): Օտար լեզվի իմացության փաստաթուղթը կտրամադրվի ՎՊՀ-ի կողմից՝ թեկնածուների կողմից լեզվի թեստ հանձնելուց հետո (միջազգային ճանաչում ունեցող վկայական ներկայացնելու դեպքում դիմորդն ազատվում է ՎՊՀ-ում թեստ հանձնելուց)։ Թեստը կգնահատվի առավելագույնը 100 միավոր (անցողիկ շեմը՝ 60 միավոր)։ Թեստի արդյունքը չի համարվում մրցութային ցուցանիշ, այլ վկայում է լեզվի իմացության մասին։ Օտար լեզվի իմացությունը հավաստող վկայական կարող են չներկայացնել համապատասխան օտար լեզվից բազային բարձրագույն կրթություն ունեցող աշխատակիցները։

2․ Մոտիվացիոն նամակ— գնահատվում է առավելագումը 100 միավորով գնահատող հանձնաժողովի կողմից։

3․ Ինքնակենսագրույթուն (CV), որը չի համարվում մրցութային ցուցանիշ։

Աշխատակիցների հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 1-ը ներառյալ։ Օտար լեզվի իմացության թեստի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի մասնակիցներին՝ դիմումների ընդունումից հետո։ Թեկնածուների հետ անցկացվելու է նաև հարցազրույց։

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (Հեռ․՝ +374 322 41853, էլ․հասցե՝ foreign@vsu.am)

Previous Article
Next Article