Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը
Վանաձորի պետական համալսարանը օգոստոսի 10-ից 26-ը կիրականացնի հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը: Առարկայական ցանկում ներառված են տասներեք մասնագիտություններ.
- «Հայոց լեզու և գրականություն»
- «Անգլերեն»
- «Ռուսաց լեզու»
- «Մաթեմատիկա»
- «Ֆիզիկա»
- «Կենսաբանություն»
- «Քիմիա»
- «Ֆիզիկական կուլտուրա»
- «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (դասվարություն)»
- «Պատմություն»
- «Հասարակագիտություն»
- «Տեխնոլոգիա»
- «Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ)»
Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են տարածաշրջանի և Վանաձորի պետական համալասարանի լավագույն մասնագետների կողմից, ովքեր տարբեր ծրագրերով վերապատրաստվել են արտերկրում և այժմ պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել ձեզ:
Դասընթացները կընդմիջվեն բուհի կողմից կազմակերպվող սուրճի ընդմիջումներով:
Հեռավոր բնակավայրերից եկած մասնակիցներին կտրամադրվի ճանապարհածախսի մասնակի փոխհատուցում:
Վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլի հայտագրումը շարունակվում է մինչև օգոստոսի 9-ը ներառյալ:
Դասընթացի վերջին՝ 3-րդ փուլը, կկայանա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Հարցերի դեպքում՝ զանգահարել 077- 94 -63-87 հեռախոսահամարով: