«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան>> հիմնադրամի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ <<ՎԵԲ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ>>-Ի՝ թափուր պաշտոնի տեղակալմամբ հետաքրքրված անձանց հայտերի ընդունում

Կազմակերպություն  «Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Պաշտոնի անվանում՝ << Վեբ ճարտարագետ>>

Աշխատանքի վայր  ք․Վանաձոր Տիգրան Մեծի 36

Աշխատաժամանակ  Լրիվ (1 դրույք)

Աշխատավարձ    120.000 հաշվարկային (հիմնական) (մեկ հարյուր քսան հազար )ՀՀ    դրամ (ներառյալ հարկեր և սոց․ վճար)

Դիմելու վերջնաժամկետ 02.10.2025թ.-ը ներառյալ

Աշխատանքի նկարագիր՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի <<Վեբ-ճարտարագետ>>-ը.

  1. -կատարում է հաշվիչ տեխնիկային, համակարգչային համակարգերին ու ցանցերին, տեղեկատվության վերափոխման և փոխանցման տեսական ուղղություններին վերաբերող աշխատանքներ,
  2. -գիտական հետազոտություններում և նախագծային աշխատանքների ընթացքում, տեխնոլոգիական, տնտեսական և սոցիալական համակարգերի կառավարման մեջ, ինչպես նաև մարդու հումանիտար գործունեության բնագավառներում մշակում է հաշվիչ մեքենաների, համակարգչային համակարգերի և ցանցերի կիրառման միջոցներ, մեթոդներ և տեխնոլոգիաներ,
  3. -մասնակցում է մշակվող ծրագրային միջոցների աշխատունակության փորձնական ստուգումներին,
  4. -կատարում է հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ու ծրագրային ապահովման կատարելագործման և հարակից աշխատանքներ (համակարգչային ճարտարապետություն, տվյալների շտեմարանի կառուցվածք, ալգորիթմների մշակում, արհեստական մտքի, ռոբոտատեխնիկական համակարգերի ստեղծում),
  5. -մասնակցում է հաշվողական միջոցների և դրանց համակարգերի տեխնիկական զարգացմանն առնչվող մշակումներին,
  6. -մշակում է օգտվողների հարցումների և տեխնիկական միջոցների հնարավորությունների հիման վրա հաշվողական տեխնիկայի միջոցների և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման պահանջներ և առանձնահատկություններ,
  7. -ապահովում է համակարգչային համակարգերի շահագործման, բարելավման, սարքավորումների կազմի և ծրագրային ու տեխնիկական ապահովման ծախսերի հարցերով խորհրդատվությունը հաշվողական տեխնիկա օգտագործողներին,
  8. -համակարգիչները և դրանց համակարգերը կիրառելիս կատարում է հաշվողական միջոցների աշխատանքը վերահսկող և տեխնիկական ու ծրագրային ապահովման փոխադարձ կապը պահպանող ծրագրերի տվյալները մշակում, գրառում և թարմացում,
  9. -ստեղծում է համակարգչային տարբեր կայանքների միջև հաղորդակցման ցանց,
  10. -ստեղծում է Համալսարանի աշխատանքների համար անհրաժեշտ ընթացիկ ծրագրեր,
  11. -իրականացնում է սեփական ծրագրերի ստեղծում, ներդնում  և կարգավորում,
  12. -իրականացնում է Համալսարանում ներդրված ծրագրերի կոդի  ընթացիկ  փոփոխություններ և թարմացումներ:

Բազային մասնագիտության ոլորտը և աշխատանքային ստաժի պահանջը՝

  1. բարձրագույն կրթություն բակալավրի կամ մագիստրոսի աստիճանով,
  2. առնվազն մեկ տարվա ոլորտի աշխատանքային ստաժ:

Պահանջվող փաստաթղթեր՝

1. դիմում՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3.  բարձրագույն կրթությունը հիմնավորող փաստաթղթի պատճենը,

4. աշխատանքային գործունեության բարձրագույն տեխնիկական կամ   ֆիզիկամաթեմատիկական կրթություն և առնվազն երեք տարվա նմանատիպ աշխատանքի փորձը հաստատող փաստաթուղթ,

5. 3×4 (սմ) չափի երկու լուսանկար,

6. ինքնակենսագրություն՝ ներառելով տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության, համակարգչային գիտելիքների, կարողությունների և հմտությունների վերաբերյալ,

7. աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին    աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

Դիմելու կարգը և ժամանակացույցը

Փաստաթղթերն ընդունվում են առձեռն, 2025թ.-ի

 Սեպտեմբերի 1ից հոկտեմբերի 2-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 08։45-17։45 ժամանակահատվածում, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք, «Ընդհանուր» բաժին)։

 Փաստաթղթերի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք, պատճենների հետ համեմատվելուց հետո, տեղում կվերադարձվեն հայտատուին:

 Հավակնորդների հետ տեղի կունենա հարցազրույց 2025 թ. Հոկտեմբերի 3-ին՝ «Վանաձորի Հ. Թումանյանի  անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք)։

Արդյունքները կհրապարակվեն սույն թվականի Հոկտեմբերի 3-ին:

Վերոգրյալ փաստաթղթերի փաթեթի թերի լինելու դեպքում հայտը չի ընդունվում։

Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հավակնորդները հավելյալ, օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն կարող են ստանալ ՎՊՀ հիմնադրամի «Մարդկային ռեսուրսների կառավարման» բաժնից։

Վերոհիշյալ հայտարարության հետ կապված  հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. +374 (0322) 46387։

Previous Article
Next Article