Վարչատնտեսական բաժին
Վարչատնտեսական բաժին
Ղեկավար Խառատյան Սամվել Սուրենի
Կենսագրություն
հեռ. (+374.322) 4-43-88 (ներքին 114)
Վարչատնտեսական բաժնի գործառույթներից են.
- համալսարանի լուսավորության, ջեռուցման, օդափոխության համակարգերի, ջերմամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման աշխատանքների կազմակերպումը, համակարգումը և ապահովումը.
- ապահովում է նյութական միջոցների տրամադրումը կառուցվածքային ստորաբաժանումներին.
- վերահսկում է հսկիչ-անցագրային կետի գրանցված տեղեկատվության մշակումը և համակարգում է անցակետի աշխատանքը.
- ըստ անհրաժեշտության, կազմակերպում և ապահովում է աշխատակիցների և ուսանողների տրանսպորտային տեղաշարժի սպասարկման աշխատանքները.
- մասնակցում է տնտեսական ծախսերի նախահաշվարկների կազմման աշխատանքներին (նախատեսվող ընթացիկ նորոգումներ, բեռնափոխադրումներ և այլն).
- կատարում է ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների համար անհրաժեշտ նյութական ռեսուրսների պլանավորում և աշխատանքի կազմակերպում.
- ապահովում է համալսարանը, գործունեության ընթացիկ պահանջմունքներին և զարգացման հեռանկարներին համապատասխան անհրաժեշտ նյութական միջոցներով.
- վարում է գնման պայմանագրերի, մատակարարներից համալսարանին շահավետ գնային առաջարկ ստանալու և գնվելիք ապրանքների որակի մասին բանակցություններ.
- -ապահովում է նյութական և համալրող իրերի պաշարների վիճակի, դրանց օպերատիվ կարգավորման և արդյունավետ ծախսի նկատմամբ հսկողություն.
- մշակում է նյութական միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, դրանց փոխադրման և պահպանման ծախսերը կրճատելու, երկրորդական պաշարները և արտադրական թափոններն օգտագործելու միջոցառումներ.
- մասնակցում է համալսարանի գույքագրման գործընթացին:
- ապահովում և համաձայն գործող կանոնակարգերի վարչատնտեսական բաժնի գործավարությունը` փաստաթղթերի վավերացումը, հաշվառումը, գրանցումը, արձանագրումը, պահպանությունը, և սահմանված կարգով արխիվացումը.
- նախապատրաստում, ձևակերպում և տրամադրվում են փաստաթղթեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:
- հայտնաբերում և համալսարանի ղեկավարությանն է ներկայացնում մասնաշենքերի տեխնիկական և ընդհանուր թերությունները ,ներկայացնում նախահաշիվներ դրանց ընթացիկ վերանորոգման, վերականգնման համար:
- ապահովում է անվտանգության տեխնիկայի ժամանակակից միջոցներով,անվտանգության ազդանշանային էլեկտրոնային համակարգով, շինությունների հրդեհաշիջման սկզբնական միջոցներով ՝կրակմարիչներով համալրումը.
- ապահովում է բուհի աշխատանքային գործունեությանն համար անհրաժեշտ սանիտարահիգենիկ պայմաններ:
Վարչատնտեսական բաժնի կառուցվածքի մեջ մտնում են.
— վարչատնտեսական բաժնի ղեկավարը,
— անվտանգության ճարտարագետ-շինարարը,
— պահեստապետը,
— բուժքույրը,
-հսկիչը,
— փականակագործը,
— էլեկտրիկը,
-հյուսն,
-ներկարարը,
— պահակները,
— հավաքարարները:
Համալսարանի վարչատնտեսական բաժնի գործունեությունը կազմակերպում է բաժնի ղեկավարը, ով ծրագրում, ուղղորդում, և համակարգում է համալսարանի համար անհրաժեշտ նյութական միջոցներով (հումք, նյութեր, կիսապատ-րաստվածքներ, վառելիք և այլն) ապահովելու գործընթացը` ռեկտորի ղեկավարությամբ և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ համագործակցությամբ: Հսկում, վերահսկում, ուղղորդում և համակարգում է վարչատնտեսական բաժնի աշխատակիցների աշխատանքները: Կատարում է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունից և այլ իրավական ակտերից բխող պարտականությունները և ունի այդ իրավական ակտերով սահմանված իրավունքներ: