Վանաձորի թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտների այցը Վանաձորի պետական համալսարան
Նոյեմբերի 20-ին Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտները այցելեցին Վանաձորի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոն՝ նախագծային աշխատանքի շրջանակում փորձեր և ուսումնասիրություն կատարելու նպատակով։
Քիմիայի և կենսաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, Գայանե Սահակյանը և ամբիոնի դասախոս Թամարա Մարուքյանը կատարեցին դիտարժան փորձեր, որի արդյունքում աշակերտներն ուսումնասիրեցին բուսական և կենդանական բջիջների կառուցվածքային տարբերությունները, զննեցին բակտերիաներ, արյան ձևավոր տարրեր, պատրաստի պրեպարատներ, նախակենդանիներ, մաշկի բջիջներ։
Աշակերտները սովորեցին նաև աշխատել մանրադիտակով, ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն և հետաքրքրվածություն։




