Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտների այցը Վանաձորի պետական համալսարան

Բուհ–դպրոց համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 12-ին Վանաձորի   պետական համալսարանը հյուրընկալեց Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներին։ 

«Անօրգանական, անալիտիկ և ֆիզիկական քիմիայի» լաբորատորիայում քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Ղազարյանը և թիվ 13 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Անժելա Հովսեփյանը աշակերտների համար իրականացրին դիտարժան և հետաքրքրաշարժ փորձեր («Քիմիական ժամացույց», կրակի ստացում առանց կրակայրիչի, կալիումի պերմանգանատի լուծույթի գունազրկում և այլն)։

Փորձարարական աշխատանքների ընթացքում աշակերտները ուսումնասիրեցին հիմքերի և թթուների, աղերի և  յոդի  հատկությունները։

Այցի ավարտին կազմակերպվեց շրջայց քիմիայի և կենսաբանության ամբիոնի լաբորատորիաներում։

Աշակերտները համալսարանից հեռացան նոր գիտելիքներով, դրական տպավորություններով և նորից այցելելու ակնկալիքով:

Previous Article
Next Article