Տեղի է ունեցել հայ նկարիչ Վանաձարի պետական համալսարանի դասախոս Վահան Շահբազյանի անհատական ցուցահանդեսը
Ուրախությամբ տեղեկացնում ենք որ, 2024թ․ մարտի 9-ին Էստոնիայի Տարտու քաղաքում, Էստոնիայի ազգային թանգարանի (Eesti Rahva Muuseum) և MellnovFest MTÜ-ի, համատեղ նախագծում առաջին անգամ տեղի է ունեցել հայ նկարիչ Վանաձարի պետական համալսարանի դասախոս Վահան Շահբազյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը կատարել է Տարտու քաղաքի քաղաքապետ Ուրմաս Կլաասը։
Միջոցառմանը ներկա են եղել Էստոնիայի հայ համայնքի, Երևանի ARARAT կոնյակի գործարանի ներկայացուցիչները , բազմաթիվ պատվավոր հյուրեր և լատվիացի դուդուկահար Տիգրան Թումանյանը:
Ներկաները բարձր գնահատեցին հայ նկարիչի արվեստը, նրա յուրահատուկ ոճը:
Վանաձորի պետական համալսարանի աշխատակազմը և ուսանողությունը շնորհավորում են տաղանդավոր նկարչին և ցանկանում նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ: