Ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

Նոյեմբերի 24-ին «Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամում կայացավ բուհի Ուսանողական խորհրդի ընդլայնված նիստը. օրակարգում կառույցի նախագահի, ընտրությունն էր:

Մինչ օրակարգին անցնելը, գործող նախագահ Վաչե Հակոբյանը ընդգծեց ուսանողական կառույցի կարևորությունն ու դերը բուհի և ուսանողների կյանքում։

ՈւԽ-ի գործող կանոնադրության համաձայն՝ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով, որին հաջորդեց կառույցի ղեկավարի ընտրությունը: Արդյունքում՝ առաջադրված 3 թեկնածուներից Ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող Էրիկ Հարությունյանը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց վստահության համար և խոստացավ կրկնապատկել կառույցի ձեռքբերումներն ու հաջողությունները:

ՈւԽ նոր նախագահին առաջինը շնորհավորեց համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը:

Համալսարանի անձնակազմը շնորհավորում է ՈՒԽ նորընտիր նախագահ էրիկ Հարությունյանին և մաղթում աշխատանքային նորանոր հաջողություններ:

Previous Article
Next Article