ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել և կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության 2025 թվականի հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի առարկայական պարտադիր վերապատրաստման դասընթաց։
Առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը նախատեսված է առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող և նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար։
Դասընթացը կազմակերպվելու է հետևյալ առարկաներից (առկա և հեռավար)․
- Հայոց լեզու և գրականություն
- Անգլերեն
- Ռուսերեն
- Ֆրանսերեն
- Գերմաներեն
- Պատմություն
- Կերպարվեստ
- Երաժշտություն
- Մաթեմատիկա
- Ֆիզիկա
- Քիմիա
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
- Ֆիզիկական կուլտուրա
- Կենսաբանություն
- Հասարակագիտություն
- Տեխնոլոգիա
- Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ)
- Աշխարհագրություն
- Ինֆորմատիկա, թվային գրագիտություն և համակարգչային գիտություն
Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն 2025 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 31-ը։
Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ Կրթական բարեփոխումների եւ վերապատրաստման կենտրոնի էլեկտրոնային հասցեին ուղարկել հայտ՝ սահմանված ձեւաչափին համապատասխան։
Հայտերը ընդունվում են մարտի 31-ից օգոստոսի 27-ը ներառյալ մինչև 18։00-ն:
ՎՊՀ Կրթական բարեփոխումների եւ վերապատրաստման կենտրոն
Հեռախոսահամար՝ (0322) 4-18-53, 077 23-02-77
Էլեկտրոնային հասցե՝ vsureformstraining@gmail.com