ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության «Ուսուցչի օգնականի» 30-ժամյա վերապատրաստման դասընթաց:
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել գործող ուսուցչի օգնականները կամ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1) դիմումՎՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
2) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն/ լուսապատճեն,
3) անձնագրի պատճեն/ լուսապատճեն,
Դասընթացը իրականացվում է առկա և հեռավար ձևաչափերով.
Առկա
15.000 դրամ
Հեռավար12.000 դրամ
Դասընթացը կիրականացվի մարտի 25-ից մարտի 31ը ներառյալ: Դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում է վերապատրաստման վկայական: Դասընթացները վարում են տարբեր բնագավառներում վերապատրաստումների մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետներ: Դիմումներն ընդունվում են սույն թվականի փետրվարի 14-ից մարտի 20-ը ներառյալ՝ ՎՊՀ (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36) «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնում», ամեն օր ժամը՝ 09:00-ից մինչև 12:30-ը կամ 14:30-ից 17:30-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով
0322-4-18-53 կամ 093-852-765 կամ գրել vsureformstraining@gmail.com էլ. փոստին: