Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվել է ուսանողության օրը
2024 թվականի հունվարի 25-ին Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Հայաստանում Ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի աջակցությամբ Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշել է ուսանողների օրը (Татьянин день):
Միջոցառման շրջանակներչում Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի տարբեր բուհեր ներկայացնող 12 ուսանողներ ստացել են վկայականներ և հիշարժան նվերներ Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Հայաստանում Ռուսաստանի բուհերի ուսանողների ասոցիացիայի կողմից՝ գերազանց ակադեմիական առաջադիմության, գիտության ոլորտում հաջողությունների համար:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության առկա ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Թովմասյանը հաղթող ուսանողների թվում է:
Վանաձորի պետական համալսարանի աշխատակազմը և ուսանողությունը շնորհավորում են Սյուզաննա Թովմասյանին՝ գրանցած հաջողության և բուհը լավագույնս ներկայացնելու համար: