Վանաձորի պետական համալսարանը մասնակցում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված Ուսանողական երկրորդ հաքաթոնին

    2025թ․ օգոստոսի 26-ին Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված Ուսանողական երկրորդ հաքաթոնը՝ «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը  ողջունեցին և հաջողություն մաղթեցին ուսանողներին։                                                                                                        

   Միջոցառման պաշտոնական բացման արարողությանը  ելույթ ունեցավ նաև Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը։

Եռօրյա ծրագիրը անցկացվում է օգոստոսի 26-29-ը ընկած ժամանակահատվածում ՝ Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների ԲՏՃՄ ուղղվածությամբ սովորող շուրջ 100 ուսանողի մասնակցությամբ։                                                                  

   Վանաձորի պետական համալսարանի թիմի կազմում են ՝ Մարիետա Սահակյանը (Ինֆորմատիկա, 2-րդ կուրս) , Արման Սաղաթելյանը (Ինֆորմատիկա, 2-րդ կուրս), Անի Թամարյանը (Ինֆորմատիկա,4-րդ կուրս), Մանե Շախկյանը (Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա, 4-րդ կուրս), Անդրե Բալջյանը (Կենսաբանություն,2-րդկուրս)։                                                                                       

Թիմերը մրցում են  առաջադրված  խնդիրների իրենց առաջարկած տեխնոլոգիական  լուծումներով։ Հաղթող կճանաչվեն լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմերը, որոնց կտրվեն դրամական մրցանակներ։

  Հաքաթոնի ընթացքում նախատեսված են նաև սեմինարներ և մասնագիտական քննարկումներ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, բիզնեսի, գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք հնարավորություն կտան ուսանողներին շփվելու ոլորտի փորձագետների հետ, ծանոթանալու նորագույն տեխնոլոգիական միտումներին և ստանալու գործնական խորհուրդներ։                                                                      

    Վանաձորի պետական համալսարանը մասնակիցներին մաղթում է թիմային արդյունավետ ու համակարգված աշխատանք, առաջխաղացում  և  ստեղծագործ մոտեցում՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։ 

Previous Article
Next Article