Մոսկվայի պետական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղում  նշվել է ուսանողության օրը

2025 թվականի հունվարի 25-ին՝ Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը և Հայաստանում Ռուսաստանի բուհերի ուսանողների ասոցիացիայի աջակցությամբ հանդիսավորությամբ նշվել է ուսանողության օրը (Татьянин день).

Միջոցառման շրջանակներում Մոսկվայի պետական համալսարանի  Երևանի  մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգով պարգևատրման արարողությունը:

Երևանի Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Հայաստանի ռուսական համալսարանների ուսանողների ասոցիացիայի կողմից Հայաստանի տարբեր համալսարանների  ուսանողներ գերազանց առաջադիմության և գիտության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար ստացան պատվոգրեր և հուշանվերներ:

Հաղթող ուսանողների թվում էր նաև «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի  Մարինա Ուսուբովան:

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ռուստամ Սահակյանը շնորհավորեց նրան, նշելով, որ նրա հաջողությունը ոչ միայն անձնական ձեռքբերում է, այլև պատվաբեր է նաև մեր համալսարանի համար: Նա նշեց, որ այսօր շատ է կարևորվում երիտասարդների դերը կրթության և գիտության զարգացման գործընթացում։

Սրտանց շնորհավորում ենք Մարինա Ուսուբովային այս հաջողության առթիվ և մաղթում նորանոր ձեռքբերումներ։

Previous Article