Ուսանողական աշխատանքների՝ էսսեների մրցույթ
Վանաձորի պետական համալսարանը Էրազմուս+ Ժան Մոնե գործողությունների ներքո իրականացվող PROMOEU (Եվրոպագիտության խթանումը Հայաստանում) ծրագրի շրջանակում հայտարարում է ուսանողական աշխատանքների՝ էսսեների մրցույթ:
Էսսեների թեմաների ընտրությունը ազատ է և կարող է լինել բազմազան, սկսած ԵՄ-Հայաստան հարաբերություններից, պատմությունից մինչև նոր ծագած հիմնախնդիրները և մարտահրավերները, և այլն: Էսեն պետք է գրված լինի անգլերեն լեզվով և կազմի 3000-4000 բառ:
Էսսեները կգնահատվեն ՎՊՀ-ի ժյուրիի կողմից: Մրցույթի ընդհանուր արդյունքները կամփոփվեն 2021 թ. դեկտեմբեր -2022 թ. փետրվար ամիսներին և լավագույն էսսեների հեղինակ-ուսանողները կհրավիրվեն մասնակցելու PROMOEU ծրագրով նախատեսված 2022 թ. ամառային դպրոցին:
Էսեների ներկայացման վերջնաժամկետը 2021 թ հոկտեմբերի 29 –է:
Էսեների տեխնիկական պահանջները,՝ կազմված Մարիբորի համալսարանի կողմից ներկայացված են ստորև: