«Թվային բիզնես» ազգային բիզնես գաղափարների մրցույթ
Ս/թ դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Դիջիթեյն (Digitain) կազմակերպությունում տեղի ունեցավ «Թվային բիզնես» խորագիրը կրող ազգային բիզնես գաղափարների մրցույթը, որը կազմակերպվել էր Էրազմուս+ ԿԶԲԿ «Համալսարան-արդյունաբերություն» կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում:
Մրցույթին ներկայացել էին Վանաձորի Հ. Թումանյանի անվան համալսարանի և Բրյուսովի պետական համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները, որոնք մասնակցել էին նախագծի շրջանակներում երեք անգամ կազմակերպված «Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացին: ՎՊՀ-ի կողմից ներկայացվեցին 8 բիզնես գաղափարներ: Երկու գաղափարների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռնվեց մասնակցելու ս/թ դեկտեմբերի 18-ից 21-ը Բուլղարիայում կայանալիք բիզնես գաղափարների միջազգային մրցույթին: Մնացած բոլոր գաղափարների ներկայացուցիչներին ժյուրին արժանացրեց տարբեր անվանակարգերի (լավագույն բիզնես պլան, լավագույն մարքեթինգային պլան, լավագույն սոցիալական ծրագիր, լավագույն բիզնես մոդել), և հովանավորների կողմից շնորհվեցին տարբեր նվերներ:
Մրցույթի ընթացքում ժյուրիի անդամները և բիզնես ոլորտի այլ ներկայացուցիչներ հանդես եկան հետաքրքիր և օգտակար ելույթներով:
Մրցույթը նաև նշանավորվեց «Արմենիան Կոդ Ակադեմիա» կազմակերպության և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Բրյուսովի պետական համալսարանի ու Գավառի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագրի կնքմամբ:
Սրտանց շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, ցանկանալով ձեռնարկատիրական ոլորտում նորանոր հաջողություններ: