Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն
Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն
Ղեկավար՝ Պարտականություններ կատարող Առաքելյան Նվեր Աշոտի
հեռ. (+374.322) 4-18-54 կամ 4-18-55 (ներքին 121)
Սաքանյան Լիանա Հայկի — Վեբ ճարտարագետ
Կարապետյան Արթուր Մհերի — Ճարտարագետ՝ համակարգչային
համակարգերի
Գրիգորյան Էլանա Ռոմանի — Օպերատոր ԷՀՄ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
- համակարգչային նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ձեռքբերման առաջարկությունների ներկայացում,
- ձեռքբերված համակարգչային նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրում,
- համակարգիչների և համակարգչային սարքավորումների պարբերաբար ստուգում,
- բաժնի հնարավորության սահմաններում համակարգիչների, համակարգչային և էլեկտրոնային սարքավորումների հայտնաբերված անսարքությունների վերացում,
- համակարգիչների, համակարգչային և էլեկտրոնային սարքավորումների ու հայտնաբերված անսարքությունների վերաբերյալ մասնագիտական կարծիքի տրամադրում,
- ծրագրային փաթեթների տեղադրում, թեսթավորում և, անհրաժեշտության դեպքում, տեղադրված փաթեթների թարմացում,
- տեղային համակարգչային ցանցի ղեկավարում, շահագործում, ընդլայնում, սպասարկում և բարելավում,
- ցանցի անցանկալի ներխուժումներից պաշտպանվածության ապահովում,
- սերվերների սպասարկում,
- հակավիրուսային ծրագրերի տեղադրում և թարմացում,
- համացանցի հետ կապի ապահովում,
- նոր համակարգիչների, համակարգչային սարքավորումների ու ծրագրային փաթեթների տարբեր ստորաբաժանումներում ու լսարաններում տեղադրում,
- տարբեր միջոցառումներում և դասախոսություններում տեխնիկական և համակարգչային սարքավորումների միացում և սպասարկում,
- տարբեր ստորաբաժանումներին ու կենտրոններին համակարգչային ու տեխնիկական հարցերում օժանդակություն,
- ուսումնական պրոցեսում անհրաժեշտ տարբեր համակարգչային ու տեխնիկական միջոցների տրամադրում ու սպասարկում,
- ժամանակակից սարքավորումներից ու ծրագրային փաթեթներից օգտվելու համար ընթացիկ օժանդակություն և խորհրդատվություն,
- նոր համակարգչային ու տեխնիկական միջոցների պահանջարկի գնահատում ու ներկայացում,
- համալսարանի ռեկտորատին ներկայացնել կատարված աշխատանքների մասին տարեկան հաշվետվություն:
Ստորաբաժանումը ստեղծվել է 2001թ․ և սկզբում կոչվել է ինֆորմացիոն և հաշվողական տեխնիկայի բաժին։ Նոր տեխնոլոգիաների բաժին է անվանվել 2008թ․-ից։ 2018թ. մայիս ամսին բաժինը վերակազմավորվեց՝ դառնալով Էլեկտրոնային կրթական տեխնոլոգիաների ներդրման և սպասարկման բաժին։ 2020թ․ հուլիսին բաժինը վերանվանվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն։
Բաժինը ղեկավարել են`
- Վաղարշ Հակոբյան
- Աշոտ Սահակյան
- Նելսոն Ստեփանյան
- Տիգրան Բայադյան
2005 թ․-ից բաժինը կազմակերպել է համալսարանի տեղեկատվության անվտանգության ուղղությամբ սկզբունքների մշակում և այդ ուղղությամբ իրականացրել է անհրաժեշտ միջոցառումներ։
Բաժնի աշխատակիցների ուժերով անընդհատ թարմացվում և հարստացվում է համալսարանի վէբկայքը (www.vsu.am) , պարբերաբար ստորաբաժանումներում կատարվում է համակարգչային տեխնիկայի տեխնիկական և ծրագրային սպասարկում, ինչպես նաև ցանցային օպերացիոն համակարգերի, հարթակների և համալսարանի ֆայլային կառուցվածքի օժանդակում, ապահովվում է ինտերնետ ցանցի մատչելիություն։