ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- դիմում` ՎՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
- 3 x 4 չափի լուսանկար (1 հատ)
- բարձրագույն կրթության դիպլոմ (պատճեն),
- տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ,
- անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն),
- «ՎՏԲ—ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ—ում Վանաձորի պետական համալսարանի 16036107814200 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 50.000 դրամ է:
Դասընթացներն իրականացվում են առկա և հեռավար ձևերով:
Դասընթացները վարում են տնօրենների վերապատրաստման մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետները:
Դիմումներն ընդունվում են սույն թվականի հունիսի 15-ից հունիսի 26-ը ներառյալ՝
- ՎՊՀ «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն»-ում,
ժամը՝ 09:00-ից մինչև 17:30-ը,
- Կամ կարող եք գրանցվել սեղմելով հղման վրա` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnqnrcKFMc3oOoX82KaSqUvtutQE64UV_e0OIXpzdGGPLniA/viewform?usp=sharing
Դասընթացի մեկնարը՝ հունիսի 26—ից: