Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի գյուղատնտեական խումբն այցելեց Վանաձորի պետական համալսարան

2025 թ․ նոյեմբերի 13-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան այցելեց Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 5-8-րդ դասարանների աշակերտներից բաղկացած գյուղատնտեսական  խմբակը՝ կենսաբանության լաբորանտ Տաթև Աղաջանյանի ուղեկցությամբ։

Համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնում կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զարուհի Վարդանյանը և գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիյա Բայրամյանը  աշակերտների հետաքրքրության շրջանակներում  կարդացին դասախոսություն «Անվտանգ սնունդ»  թեմայով ։

Թեմայի նպատակն էր բարձրացնել աշակերտների իրազեկվածությունը առողջ սննդակարգի կարևորության վերաբերյալ և խթանել առողջ սննդի մշակույթի տարածումը դպրոցականների շրջանում։

Դասախոսության ավարտից հետո ներկայացված նյութի վերաբերյալ անցկացվեց գիտելիքների գնահատում էլեկտրոնային թեստերի միջոցով։

Թեմայի շուրջ անցկացվեց հետաքրքիր քննարկում, որի ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց հարցերն ու դիտարկումները։

Այնուհետև  կազմակերպված  շրջայցի ընթացքում աշակերտները ծանոթացան քիմիայի և կենսաբանության ամբիոնի նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին։

Previous Article
Next Article