Թեյախմություն «Էրազմուս օրեր 2024»-ի շրջանակներում

2024 թվականի հոկտեմբերի 15-ին Վանաձորի պետական համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժինը կազմակերպել էր  թեյախմություն  Smart Caffe-ում՝ «Էրազմուս օրեր 2024»-ի շրջանակներում։ Միջոցառման ընթացքում համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը ուսանողներին ներկայացրեց փոխանակման ծրագրերի առավելությունները, ընձեռնվող հնարավորությունները և դիմելու պայմանները։

Շարժունության ծրագրերին մասնակցած՝ անգլերեն լեզու և գրականության մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Բարսեղյանը և միջազգային կապերի և դրամաշնորհների   խթանման մասնագետ Անահիտ Եղիազարյանը կիսվեցին իրենց փորձով, խոսեցին հանդիպող դժվարությունների ու հնարավոր լուծումների մասին։

Previous Article
Next Article