Ամփոփվեց ՈւԳԸ կողմից իրականացվող տեղեկատվական շաբաթը
Դեկտեմբերի 14-ին ամփոփվեց Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ՈւԳԸ նախաձեռնությամբ իրականացվող տեղեկատվական շաբաթը, որի շրջանակում ՈւԳԸ նախագահ Լիլիթ Հակոբյանն ու համապատասխան ֆակուլտետների նախագահները հանդիպումներ ունեցան համալսարանի հասարակական գիտությունների, բնական գիտությունների և հումանիտար գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ:
Հանդիպումների նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ՈւԳԸ կառուցվածքին ու կազմին, գործառույթներին, ինչպես նաև ներկայացնելու գիտական հոդված գրելու կարգն ու չափորոշիչները:









