Տեղեկատվական հանդիպում ՎՊՀ-ում՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակում

Տեղեկատվական հանդիպում ՎՊՀ-ում՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակում

Նոյեմբերի 29-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Էրազմուս+ տեղեկատվական հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ :

ՎՊՀ ռեկտոր  Ռուստամ Սահակյանը ողջունեց ներկաներին՝ կարևորելով ակտիվ համագործակցությունը Էրազմուս+ ծրագրի հետ, որի շրջանակում համալսարանում արդեն իսկ գործում են Սմարթի՝ լեզվի դասավանդման կենտրոնը, Ձեռներեցության և նորարարության  Smart caffe՛ կենտրոնը:

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան բուհերի աշխատակիցներին ներկայացրեց Էրազմուս+ 2021-2027 ծրագրի հնարավորությունները բարձրագույն կրթության ոլորտում՝ «Բուհերի կարողությունների զարգացման առաջարկների մրցույթին ընդառաջ» վերտառությամբ:

Լանա Կառլովան ներկայացրեց նաև «Էրազմուս Մունդուս գործողություններ» թեմայով սահիկաշար:

Միևնույն ժամանակ Էրազմուս+ ծրագրի պատասխանատու Վարդ Ղուկասյանը ուսանողներին և շրջանավարտներին ներկայացրեց «Էրազմուս Մունդուս և Էրազմուս+ կրթաթոշակներ ուսանողների և շրջանավարտների համար» թեմայով սեմինարը:

Հանդիպման երկրորդ հատվածում Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Արևիկ Օհանյանը դասախոսների և վարչական անձնակազմի համար իրականացրեց վերապատրաստում՝ «Բուհական դրամաշնորհներ. ի՞նչ պետք է իմանալ» թեմայով, որի ընթացքում մասնակիցների յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր գաղափարը, ստացավ խորհուրդներ և դիտարկումներ գաղափարի վերաբերյալ:

Previous Article
Next Article