Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի շրջանավարտ Նարեկ Հովհաննիսյանը հաջողությամբ պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը
Սույն թվականիսեպտեմբերի 12-ին Հայաստանի ազգային պետական պոլիտեխնիկական համալսարանի առկա ուսուցման համակարգի ասպիրանտ Նարեկ Հովհաննիսյանը հաջողությամբ սահմանված ժամկետում պաշտպանել է «Անորոշության պայմաններում մենեջերի որոշումների ընդունմանն աջակցող համակարգի մշակումը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ Ե.13.02 – «Ավտոմատացման համակարգեր» մասնագիտությամբ: Ատենախոսության թեզի գիտական ղեկավարն է Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը։
Ցուցաբերելով բարձր գիտական պատրաստվածություն և խորը մասնագիտական գիտելիքներ՝ Նարեկ Հովհաննիսյանը մասնագիտական խորհրդի կողմից արժանացել է բարձր գնահատականի և միաձայն երաշխավորվել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհմանը:
Նարեկ Վարդանի Հովհաննիսյանը 2016 թվականին ընդունվել և սովորել է Վանաձորի պետական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ, որն ավարտել է 2020թ.-ին` ստանալով ինֆորմատիկայի բակալավրի որակավորում: 2020-2022 թթ․ սովորել է Վանաձորի պետական համալսարանի մագիստրատուրայում, ստացել է մագիստրոսի աստիճան` «Ինֆորմատիկա» մասնագիտությամբ:
2022-2025 թթ․ սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի առկա ուսուցման համակարգի ասպիրանտուրայում։
Նարեկ Հովհաննիսյանը երկու անգամ ճանաչվել է ՀՀ լավագույն ուսանող, որի համար 2020 թվականին պարգևատրվել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի , իսկ 2023 թվականին՝ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի կողմից։
Վանաձորի պետական համալսարանը ջերմորեն շնորհավորում է երիտասարդ
գիտնականին և մաղթում հետագա հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ։



