ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպություն- «Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
Պաշտոնի անվանում- բնական գիտությունների ֆակուլտետի գործավար
Աշխատանքային
պայմանագրի տեսակը- որոշակի ժամկետով (մինչև հիմնական աշխատողի վերադարձը)
Աշխատանքի վայր- ք․Վանաձոր Տիգրան Մեծի 36 Աշխատաժամանակ- նորմալ (40 ժամյա աշխատանքային շաբաթ) Դիմելու վերջնաժամկետ- 07․03․2024թ․
Աշխատանքի նկարագիր
բնական գիտությունների ֆակուլտետի գործավարը՝
-ընդունում է դեկանատում ստացվող թղթակցությունը,
-նախապատրաստում է դեկանի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը և նյութերը, ապահովում դրանց որակյալ խմբագրումը,
-դեկանի հանձնարարաությամբ ստացված գրությունները և փաստաթղթերը փոխանցում է կոնկրետ կատարողներին, հետևում է դրանց ժամանակին ուսումնասիրումը և ներկայացումը,
-կազմակերպում է դեկանի հեռախոսային խոսակցությունները, նրա բացակայության ժամանակ գրանցում է ստացվող տեղեկատվությունը և դրանք ներկայացնում է դեկանին,
-նախապատրաստում է դեկանի կողմից անցկացվող նիստերը և խորհրդակցությունները (հավաքում է անհրաժեշտ նյութեր, մասնակիցներին տեղեկացնում անցկացվող նիստերի և խորհրդակցությունների ժամանակի, անցկացման վայրի, օրակարգի մասին և այլն),
-վարում և ձևակերպում է դեկանատի նիստերի և խորհրդակցությունների արձանագրությունները,
-համակարգում է Համալսարանի և Համալսարան ընդունված ուսանողների միջև կնքվող պայմանագրերի լրացման աշխատանքները,
-նախապատրաստում է ուսանողական տոմսերը և ստուգման գրքույկները,
-նախապատրաստում է քննաշրջանների համար պահանջվող փաստաթղթերը,
-ուսանողների ակադեմիական առաջադիմության տվյալները մուտքագրում է ուսումնական բազա,
-իրականացնում է ֆակուլտետի ուսանողների անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգի (ռեգիստրի) համալրման աշխատանքները,
-կազմակերպում է աշխատակիցների, ուսանողներիև քաղաքացիներիընդունելությունը դեկանի մոտ,
-ստեղծում է դեկանի աշխատանքին նպաստող արդյունավետ պայմաններ,
-ապահովում է դեկանատի փաստաթղթերի պահպանումը, գրանցումը, վավերացումը, հաշվառումը և նախապատրաuտումը՝ արխիվացման:
-նախապատրաստում և դեկանին է ներկայացնում պահանջվող և ստացված փաստաթղթերը, նյութերը, գրությունները,
-նախապատրաստում է ուսանողների փոխատեղման վերաբերյալ փաստաթղթերը,
-վարում է քննությունների և ստուգարքների ընթացիկ առաջադիմության գրքերը, կուրսային աշխատանքների գրանցամատյանները,
-լրացնում և հաստատման է ներկայացնում դիպլոմների հավելվածները,
-լրացնում և դեկանին է ներկայացնում ուսանողներին տրվող տեղեկանքներ,
-վարում է ուսանողների անձնական գործերի փաթեթը (պորտֆոլիո):
Պահանջվող որակավորում
Ֆակուլտետի մասնագիտական ուղղվածությանը համապատասխան բարձրագույն կրթություն առանց աշխատանքային ստաժի կամ նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն` համապատասխան վերապատրաստմամբ կամ կրճատ ցիկլով (կրճատ բակալավրի ցիկլ) բարձրագույն կրթություն և աշխատանքի նկարագրին համապատասխան գործառույթների կատարման առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ։
Պահանջվող փաստաթղթեր
1) Անձը հաստատող փաստաթուղթ,
2) Ինքնակենսագրություն (CV),
3) Սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք,
4) Կրթության վերաբերյալ փաստաթուղթ,
5) Աշխատանքային ստաժը հիմնավորող փաստաթուղթ (առկայության դեպքում),
6) Աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:
Առձեռն աշխատավարձ- 75000 ՀՀ դրամ Դիմելու կարգը և ժամանակացույցը
Դիմումը և պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր բաժին մինչև 2024 թվականի մարտի 7-ը, ժամը՝ 16։45-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝ Հեռախոս՝ 032246387, 032224259 էլհասցե info@vsu.am