Տեղեկատվական հանդիպում ՎՊՀ քոլեջի ուսանողների հետ՝ SMARTI նախագծի շրջանակում
Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) նախագծի շրջանակում նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի քոլեջի ուսանողների համար:
Նախագծի տեղական համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը ուսանողներին ներկայացրեց SMARTI նախագծի նպատակներն ու խնդիրները, նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները, ինչպես նաև նախագծի վերջնարդյունքները: Լուսիկ Վարդանյանը նաև տեղեկացրեց ուսանողներին ՎՊՀ-ում հիմնադրված EMI (անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) կենտրոնի գործառույթների մասին և հորդորեց ակտիվորեն ներգրավվել կենտրոնում նախատեսվող միջոցառումներին։
Նախագծի անդամ, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Գոհար Դոխոլյանը ուսանողների հետ կիսվեց տեղեկատվական թերթիկով և ներկայացրեց այն աղբյուրները, որտեղից կարելի է հավելյալ տեղեկատվություն քաղել SMARTI նախագծի վերաբերյալ, մասնավորապես՝ նախագծի պաշտոնական կայք (https://smarti-erasmus.eu/), սոցիալական էջեր Ֆեյսբուքում և Ինստագրամում: