ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը շրջայց կատարեց համալսարանի ստորաբաժանումներում
Հոկտեմբերի 27-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան կատարած այցի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար և ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արաքսիա Սվաջյանը և համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը շրջայց կատարեցին բուհի ստորաբաժանումներում:
Փոխնախարարին ներկայացվեց Վանաձորի պետական համալսարանի արխիվի հիմնանորոգված տարածքը, քոլեջը՝ լսարանային ֆոնդով, լաբորատորիաներով: Քոլեջի տնօրեն Արևիկ Լոքյանը խոսեց ժամանակի պահանջներին արձագանքելու անհրաժեշտության և առկա հնարավորությունների մասին, որոնց իրացման շնորհիվ հնարավոր կդառնա կազմակերպել միջին մասնագիտական կրթություն:
Արաքսիա Սվաջյանը և Ռուստամ Սահակյանը եղան նաև համալսարանի գրադարանում: Գրադարանի տնօրեն Գոհար Գաբոյանը խոսեց համալսարանի գրադարանային ֆոնդում առկա բացառիկ նմուշների մասին, ներկայացրեց էլեկտրոնային գրադարանի ֆոնդի հարստացման աշխատանքների ընթացքը, որում, որպես կամավորներ, ներգրավված են նաև համալսարանի ուսանողները: