Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանի ուղերձը
Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը խորհրդանշում է երիտասարդության ստեղծագործ հնարավորությունները, ազատ մտածողությունը և առաջընթացի հավատը։ Դուք մեր համալսարանի ամենաակտիվ, կենսունակ և ներշնչող ուժն եք՝ ապագայի գիտնականները, ուսուցիչները, մասնագետները, ձեռներեցներն ու ստեղծողները։
Ուսանողական տարիները ժամանակ են, երբ ձևավորվում են մարդու աշխարհայացքը, արժեքները և ապագա ուղին։ Ուրախ եմ, որ հենց մեր համալսարանն եք ընտրել այդ կարևոր ճանապարհը սկսելու և ձեր հնարավորությունները բացահայտելու համար։ Մենք մշտապես ձգտում ենք ապահովելու կրթության որակը, ստեղծելու նորարարական միջավայր և ձեր նախաձեռնություններին տալու իրականացման հնարավորություններ։
Դու՛ք եք մեր երկրի զարգացման ամենաակտիվ ստեղծող ուժը, և ձեր յուրաքանչյուր հաջողությունը քայլ է դեպի ավելի կրթված, մրցունակ ու ուժեղ ապագա։
Շարունակեք երազել, ստեղծել, փորձարկել ու հաղթահարել՝ վստահ լինելով, որ համալսարանը ձեր կողքին է։
Մաղթում եմ հաջողություններ, անսպառ ոգեշնչում և հաղթանակներ։ Թող յուրաքանչյուր նոր օր մոտեցնի ձեզ ձեր երազանքներին։
