ՎՊՀ-ն արժանացավ շնորհակալագիրի ՀՈՒՄՖ-ի կողմից
ՎՊՀ-ն արժանացավ շնորհակալագիրի ՀՈՒՄՖ-ի կողմից
Դեկտեմբերի 24-ին Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպվել էր ամենամյա տարեվերջյան մրցանակաբաշխություն, որին ներկա էին ՀՀ պետական և ոչ պետական 23 համալսարանների ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրված էին նաև ՀԱՕԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը և ՀՀ ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանից միջոցառմանը մասնակցեց արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանը:
Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի կողմից ներկայացվեց 2022թ-ին իրականացված միջոցառումների հաշվետվությունը և նախանշվեցին գալիք տարվա անելիքները:
Մրցանակաբաշխության ընթացքում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանն արժանացավ շնորհակալագիրի՝ ՀՀ 23-րդ ուսանողական խաղերում ակտիվ մասնակցություն ունենալու համար:
Շնորհավորում ենք ՎՊՀ-ի ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ գալիք ուսանողական խաղերում: